Հայտարարություններ
European Connectivity Summit. “Connecting the Unconnected: Europe & Beyond” Կապի եվրոպական գագաթնաժողով «Ապահովելով հասնելիություն բոլորին. Եվրոպա և տարածաշրջան» (21.05.2023)

Ինտերնետ կապն այսօր առաջնահերթությունների շարքում է և ստեղծում է հավասար հնարավորություններ համաչափ համայնքային զարգացման համար:


Հունիսի 6֊7֊ը Երևանում կանցկացվի  Կապի եվրոպական գագաթնաժողովը՝ «Ապահովելով հասնելիություն բոլորին. Եվրոպա և տարածաշրջան» խորագրի ներքո։


Գագաթնաժողովի նպատակն է համախմբել մասնագետներին և շահագրգիռ կառույցներին ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում՝ գտնելու լուծումներ հեռավոր համայնքներում ինտերնետ հասանելիություն ապահովելու հնարավորությունների ստեղծման համար: 


Միջոցառման ընթացքում բանախոսները Հայաստանից և այլ երկրներից (Վրաստան, Ղրղզստան, Հունաստան) հանդես կգան ելույթներով, կլինեն պանելային և կլոր սեղան քննարկումներ ոլորտի ամենաարդիական թեմաների, նորարական ֆինանսական լուծումների, տեխնիկական մարտահրավերների և հնարավորությունների, ինչպես նաև գյուղական բնակավայրերը և համայնքները հզորացնելու հնարավորությունների և ուղիների մասին։ Նախատեսվում է նաև Համայնքային ցանցերի հաղթողների մրցանակաբաշխություն։

Մանրամասները միջոցառման նախնական օրակարգում են:


Կապի եվրոպական գագաթնաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել:

Այլ մանրամասների վերաբերյալ տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի www.operator.am կայքում  և Հայաստանի օպերատորների միության սոցիալական մեդիայի էջերում`

Facebook

LinkedIn 

Twitter


Կապի եվրոպական գագաթնաժողովի համակազմակերպիչներն են Internet Society (Ինտերնետ հասարակություն, ԱՄՆ) կազմակերպությունը և Հայաստանի օպերատորների միությունը։


Միջոցառումն անցկացվում է ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության  նախարարության աջակցությամբ։


Միջոցառման գործընկերներն են «Արփինետ» ընկերությունը, «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն, «Համայնքային ցանցեր» զարգացման հիմնադրամը,  «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ն :


Անցկացման վայրը` Արմենիա Մարիոթ հյուրանոց,  Արարատ սրահ