Նորություններ
Ինտերնետի Հասանելիության Ապահովման Հարցերը՝ ԲՏԱ Նախարարությունում (12.12.2019)

Հայաստանի հեռավոր համայնքներում լայնաշերտ ինտերնետի հասանելիությունը կենսական անհրաժեշտություն է։ Այն ապահովելու կարևորությունը և խնդիրները քննարկվել են դեկտեմբերի 12-ին՝ ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում։ Աշխատանքային հանդիպման ընթացքում Համաշխահային բանկի, Ripe NCC-ի և Հայաստանի օպերատորների միության ներկայացուցիչները նույնպես ներկայացրել են մի շարք առաջարկներ, որոնք կքննարկվեն շահագրգիռ կողմերի հետ: