Նորություններ
Լայնաշերտ Ինտերնետի Հասանելիության Շաբաթ (11.06.2021)

«Հայաստանի օպերատորների միություն» ՀԿ-ն և Հեռահաղորդակցության միջազգային միությունը, ՀՀ ԲՏԱ նախարարության աջակցությամբ հունիսի 7-11-ը հայտարարել էին «Լայնաշերտ ինտերնետի հասանելիության շաբաթ»։

Միջոցառման ընթացքում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ ու միջոցառումներ.


Հունիսի 7, 2021թ.

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը, Հեռահաղորդակցության միջազգային միության ԱՊՀ հարցերով տարածաշրջանային ստորաբաժանման տնօրեն Նատալիա Մոչուն և «Հայաստանի օպերատորների միություն» ՀԿ տնօրեն Քրիստինե Գյոնջյանը քննարկել են համագործակցության, լայնաշերտ ինտերնետի քարտեզագրման, հասանելիության ապահովման, կրթական և ինտերնետ անվտանգության մասին իրազեկության բարձրացման վերաբերյալ մի շարք հարցեր։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչների հետ հանդիպմանն էլ քննարկվել են Հայաստանում ինտերնետի կարգավորմանը վերաբերվող մի շարք հարցեր:


Հունիսի 8, 2021թ.

«Հայաստանում լայնաշերտ ինտերնետի զարգացման հիմնական ուղղությունները» թեմայով կլոր սեղան

«Հայաստանում լայնաշերտ ինտերնետի զարգացման հիմնական ուղղությունները» թեմայով կլոր սեղան-քննարկմանը մասնակցել են ՀՀ ԲՏԱ նախարարության, կադաստրի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և հեռահաղորդակցության ոլորտի ներկայացուցիչներ:

Ուրվագծվել են ՀՀ-ում լայնաշերտ ինտերնետի զարգացման վերաբերյալ կոնկրետ քայլեր, որոնց իրականացումը թույլ կտա լուծել ոլորտային մի շարք խնդիրներ:

Ներկայացվել են լայնաշերտ ինտերնետի ենթակառուցվածների քարտեզագրման և միացման համար առավել արդյունավետ տարբերակների ընտրության համար նախատեսված Միջազգային հեռահաղորդակցության միության գործիքները։  


Հունիսի 9, 2021 թ.

Ցանցերի կառուցման և լայնաշերտ ինտերնետի քարտեզագրման վերաբերյալ դասընթացներ

Լայնաշերտ ինտերնետի քարտեզագրման և լայնաշերտ ցանցերի կառուցման տնտեսական ասպեկտների վերաբերյալ վերապատրաստման դասընթացը հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների տեխնիկական բաժնի ղեկավարների և աշխատակիցների համար էր:

Մասնակիցները հաշվարկելու համար օգտագործել են Միջազգային հեռահաղորդակցության միության գործիքները, իսկ գործնական աշխատանքներով ամրապնդել են ստացած գիտելիքները:

Եվրոպական համալսարանի արտաքին կապերի գծով պրոռեկտոր Վահրամ Սողոմոնյանը, Հեռահաղորդակցության միջազգային միություն ԱՊՀ հարցերով տարածաշրջանային ստորաբաժանման տնօրեն Նատալիա Մոչուը և Հայաստանի օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը քննարկել են կրթական ոլորտում համագործակցության, համատեղ կրթական ծրագրերի իրականացման վերաբերյալ մի շարք հարցեր:

Դասընթացն անցկացվում էր հունիսի 7-11-ը անցկացվող «Լայնաշերտ ինտերնետի հասանելիության շաբաթ» շրջանակներում:


Հունիսի 10, 2021 թ.

«ՏՀՏ-ի կիրառումը անվտանգ և որակյալ կրթություն ապահովելու համար» կրթական սեմինար


 Դպրոցների ղեկավարների համար նախատեսված «ՏՀՏ-ի կիրառումը անվտանգ և որակյալ կրթություն ապահովելու համար» կրթական սեմինարում ներկայացվել են կրթական հաստատությունների խելացի ենթակառուցվածքների ստեղծման միջոցները, համացանցում երեխաների անվտանգությունն ապահովելու համար գործիքները և կրթական հաստատությունում անվտանգ միջավայրի կազմակերպման համար անհրաժեշտ ՏՏ տեխնոլոգիաները:

«Համացանցի ռեսուրսների անվտանգ օգտագործում» հայալեզու մուլտիմեդիա դասընթացով ամբողջացվել են մասնակիցների իմացությունները։

«Լայնաշերտ ինտերնետի հասանելիության շաբաթ» միջոցառումների քննարկման առանցքային  թեման լայնաշերտ ինտերնետի քարտեզագրումն էր, որին տարբեր հանդիպումներում անդրադարել են Հեռահաղորդակցության միջազգային միության փորձագետները, ԲՏԱ նախարարության, ՀԾ կարգավորող հանձնաժողովի, կադաստրի, հեռահաղորդակցության ոլորտի ներկայացուցիչները։ ՀՄՄ փորձագետները ներկայացրել են Հայաստանի համար կատարված հաշվարկները և ուսումնասիրությունները լայաշերտ ինտերնետի հասանելիություն չունեցող համայնքների միացման, ցանցի կառուցման հաշվարկների վերաբերյալ: Հանդիպումների արդյունքում մշակվել է ճանապարհային քարտեզ, ըստ որի կիրականացվեն ԲՏԱ նախարարության և ՀՄՄ-ի համատեղ նախագծեր:

Հանդիպումն անցկացվել է հունիսի 7-11-ը անցկացվող «Լայնաշերտ ինտերնետի հասանելիության շաբաթ» շրջանակներում:



Հունիսի 8, 2021թ.

ENOG18-ին Հայաստանում նախաձեռնվել է Remote Broadcast Hub

«Հայաստանի օպերատորների միություն» և «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ները, միանալով #ENOG18-ին Հայաստանում նախաձեռնել են Remote Broadcast Hub-ը։  Առանձին օրակարգային հանդիպումների շրջանակներում քննարկվել են տարածաշրջանում ինտերնետի զարգացման, կայունության բարելավման համար միասնական մասնագիտացված մոտեցում ստեղծելու ուղիները։