Նորություններ
Ներկայացվել է «ՀՀ մեդիա ոլորտում կարիքների գնահատման ծրագրի» շրջանակում պատրաստված զեկույցը (26.11.2019)

Եվրոպական խորհրդի նախաձեռնությամբ ներկայացվել են «ՀՀ մեդիա ոլորտում կարիքների գնահատման ծրագրի» շրջանակում պատրաստված զեկույցի արդյունքները։

Բանախոսներն անդրադարձել են մեդիա ոլորտում և այն կարգավորող օրենսդրությունում՝ մասնավորապես «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությանը։

Հայաստանի օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը նույնպես կարևորել է օրենքը ԵԽ և եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու գործընթացը և անդրադարձել ՀՕՄ կողմից օրենքում բացահայտված լուսանցքներին ու ներկայացրել կոնկրետ առաջարկներ։