Համայնքային ցանցեր

Ծրագրի մասին

2021թ․ հիմնադրված «Համայնքային ցանցեր» զարգացման հիմնադրամը նույն տարում մեկնարկեց համանուն ծրագիրը։ 
 «Համայնքային ցանցերը» նպատակ ունի հեռավոր համայնքներում զարգացնել հեռահաղորդակցության ենթակառուցվածքները, ապահովել լայնաշերտ օպտիկամանրաթելային ինտերնետի և պետական թվային ծառայությունների հասանելիություն այն համայնքերում, որտեղ օպերատորները չեն տեսնում բիզնես հետաքրքրություն, համայնքն ունի տեղանքի դժվար հասանելիություն, ոչ զարգացած ենթակառուցվածքներ, քիչ թվով բնակչություն: Ծրագրի նպատակներից է նաև զարգացնել ենթակառուցվածքների համատեղ օգտագործման գաղափարը:

2021թ․ ծրագիրը մեկնարկեց Արարատի մարզի Շաղափ համայնքում՝ իր առաքելության հիմքում ունենալով Հայաստանի հեռավոր համայնքներում լայնաշերտ ինտերնետ հասանելիություն տրամադրելու և հեռավոր համայնքների համաչափ զարգացմանը նպաստելու գործընթացը։ 

2022թ. այն հաջողությամբ իրականացնելուց հետո 2024թ․ նույն մարզի Զանգակատուն, Վարդաշատ, Ուրցալանջ, Լանջառ, Լանջանիստ և Լուսաշող համայնքները ևս ապահովվեցին լայնաշերտ օպտիկամանրաթելային ինտերնետ հասանելիությամբ։

Ծրագրի նպատակներից է նաև զարգացնել ենթակառուցվածքների համատեղ օգտագործման գաղափարը: Բացի ինտերնետ հասանելիության ապահովումից՝ տվյալ համայնքներում հաջողությամբ իրականացվել են նաև թվային հմտությունների զարգացմանն ուղղված տարաբնույթ ծրագրեր և դասընթացներ։ Այս նպատակով Համայնքային ցանցեր զարգացման հիմնադրամն իրականացրել է 
  • Կարիքների գնահատում և վերլուծություն նոր միացված համայնքներում 
  • Տարատեսակ ծրագրերի մշակում, դասընթացների և սեմինարների իրականացում համակարգչային գրագիտության, ինտերնետ անվտանգության, հաղորդակցության գործիքների, տեղեկատվական գրագիտության և քննադատական մտածողության, առցանց ուսուցման և հմտությունների զարգացման, թվային ձեռներեցության և տնտեսական հնարավորությունների վերաբերյալ։
Ծրագրի նպատակներին համապատասխան՝ «Համայնքային ցանցեր» զարգացման հիմնադրամը ձեռնարկեց մի շարք միջոցառումներ, այդ թվում՝
1. Կարիքների գնահատում և վերլուծություն
o Անցկացվել է Արարատի մարզի 7 նոր միացած համայնքներում՝ Շաղափ, Լանդջանիստ, Լուսաշող, Լանջար, Ուրցալանջ, Վարդաշատ և Զանգակատուն:
o Համագործակցություն համայնքի ղեկավարների, դպրոցների տնօրենների և մշակութային տների ներկայացուցիչների հետ՝ համայնքի կարիքները բացահայտելու համար:

2. Համայնքների ներգրավում
o Տեղեկատվական հանդիպումներ համայնքի անդամների հետ՝ ներկայացնելու թվային և ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանն ուղղված վերապատրաստման ծրագրերը:
o Հետազոտություններ են անցկացվել թասընթացների պոտենցիալ մասնակիցներին բացահայտելու համար:

3. Տեղեկատվության հավաքագրում դասընթացների մասնակիցների մասին
Տարիքը՝ 7-64
Մասնակիցների ընդհանուր թիվը՝ 362
Մասնակիցների փաստացի թիվը՝ 187
Սեռը՝ արական՝ 71, իգական՝ 116
Զբաղվածություն՝ համայնքի պաշտոնյաներ, տնային տնտեսուհիներ, ուսուցիչներ, տնօրեններ, բուժաշխատողներ, վաճառքի մենեջերներ, խոհարարներ, աշակերտներ և այլն:
Կրթության մակարդակը՝ միջնակարգ, միջին մասնագիտական, բարձրագույն

4. Դասընթացների թեմաները
  • համակարգչային գրագիտություն, 
  • ինտերնետ անվտանգություն, 
  • հաղորդակցության հմտություններ և գործիքների, 
  • CV և մոտիվացիոն նամակի կազմում
  • տեղեկատվական գրագիտություն և քննադատական մտածողություն, 
  • առցանց ուսուցում և հմտությունների զարգացում,
  • թվային ձեռներեցություն և բիզնեսի մեկնարկ
  • բջջային հեռախոսով լուսանկարչություն։
Հավաստագրեր. Ծրագրի ավարտին մասնակիցները ստացան «Համայնքային ցանցեր» զարգացման հիմնադրամի և Հայաստանի օպերատորների միության կողմից ստորագրված վկայականներ, որոնք հավաստում են, որ նրանք հաջողությամբ անցել են ի սկզբանե իրենց նախընտրելի դասընթացները: