Նորություններ

Այցելություն «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ

Հունվարի 30-ին Հայաստանի օպերատորների միության վարչության նախագահ Արմեն Մուրադյանը, փոխնախագահ Արթուր Սարգսյանը և տնօրեն Քրիստինե Գյոնջյանն այցելեցին  «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ։ Այցի ընթացքում ՀՀՌՑ տնօրեն Մուշեղ Միլիտոնյանի գլխավորությամբ հյուրերը շրջայց կատարեցին ընկերության տարածքում, ծանոթացան ցանցի վերահսկողության և կառավարման կենտրոնի ընթացիկ աշխատանքներին, տեղեկացան հանրապետության հեռուստակայանների վերահսկման և կառավարման, ինչպես նաև հեռուստաեթերի անխափան աշխատանքի ապահովման մանրամասներին։

Շրջայցին հաջորդեց աշխատանքային հանդիպում, որի ընթացքում կողմերը հաստատեցին հետագա համագործակցության  պատրաստակամության մասին։

Լուսանկարներ

Սեղմեք լուսանկարի վրա՝ մեծացնելու համար