Հայաստանի օպերատորների միությունն ունի նոր անդամակցություն՝ Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ն (ՀՀՌՑ)։
Ընկերության առաքելությունն է պետության սեփականությունը համարվող թվային հեռարձակման ցանցի միջոցով ՀՀ ամբողջ տարածքում ապահովել ազգաբնակչության տեղեկատվություն ստանալու սահմանադրական իրավունքի իրացումը՝ նվազագույն սոցիալական ուղղվածության տեղեկատվական փաթեթի անվճար մատուցմամբ:
ՀՀՌՑ-ի գործունեության հիմնական ուղղություններն են.
- Հեռուստատեսային և ռադիո ընկերություններին վերգետնյա հեռարձակման և հեռահաղորդման ծառայությունների մատուցում,
- Արբանյակային կապի ծառայությունների մատուցում,
- Հեռարձակման, հեռահաղորդման և կապի ցանցերի կառուցում, պահպանում և շահագործում։