Հայաստանի օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից առաջադրվել և Հեռահաղորդակցության միջազգային միության կողմից ընտրվել է որպես «Կարողությունների զարգացման նախաձեռնությունների խմբի» (GCBI) տարածաշրջանային ներկայացուցիչ։
Խումբը կազմված է կարողությունների զարգացման երկուական փորձագետից՝ ընտրված յուրաքանչյուր վեց տարածաշրջանից, ովքեր ծանոթ են իրենց տարածաշրջանների կարիքներին:
Կարողությունների զարգացման նախաձեռնությունների խումբը (GCBI) ձևավորվել է 2010 թ. Հայդարաբադում (Հնդկաստան) ընդունված Հեռահաղորդակցության զարգացման համաշխարհային կոնֆերանսի (WTDC-10) 40-րդ բանաձևի համաձայն (վերանայվել 2022 թ, Կիգալիում, WTDC 21) ։
GCBI խմբի նպատակն է․
- Աջակցել ՏՀՏ ոլորտում համաշխարհային և տարածաշրջանային միտումների բացահայտմանը և կարողությունների զարգացմանը.
- Մշտադիտարկել և գնահատել Հեռահաղորդակցության զարգացման բյուրոյի (BDT) կարողությունների զարգացման աշխատանքների իրականացմանը և տրամադրել խորհրդատվություն։
- Ապահովել խորհրդատվություն ակադեմիական շրջանակների և այլ գործընկերների հետ կարողությունների զարգացման գործում դաշինքներ ստեղծելու վերաբերյալ, ՀՄՄ ակադեմիայի ռազմավարական նպատակները և Հեռահաղորդակցության Միջազային Միության Զարգացման ոլորտի (ITU-D) նպատակները իրականացնելու համար։
Շնորհավորում ենք Քրիստինե Գյոնջյանին և մաղթում բեղուն աշխատանքային ընթացք։
GCBI Membership | ITU Academy