RINA-ն՝ Recursive Inter Network Architecture-ը, ցանցի նոր ճարտարապետություն է։ Հետազոտական այս ծրագիրը 10 տարեկան է։ Ստեղծել են համացանցի համահիմնադիրներ Ջոն Դեյը, Լուի Պուզենը և այլ գիտնականներ։ RINA-ն նախագծված է համացանցի արագության, անվտանգության և կատարողականության մակարդակի բարձրացման համար։ Համարվում է ապագայի համացանցի նոր մոդել։
RINArmenia ծրագրի նպատակն է՝ Հայաստանը տարբեր ոլորտներում դարձնել առաջին փորձագիտական կենտրոնը, որը կզարգացնի և կկիրառի RINA տեխնոլոգիան ամբողջ երկրի մասշտաբով:
Հայաստանի օպերատորների միության և «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի նոյեմբերի 29-ին կազմակերպած հանդիպման ընթացքում RINArmenia-ն ոլորտի մասնագետներին ներկայացրել է RINA տեխնոլոգիան։
Քննարկումների արդյունքում RINA-ն «Արփինետ» ընկերությունում փորձարելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: