Հայտարարություններ
Թբիլիսիում կայանալիք ENOG-ին եւ GITi-ին կարող են մասնակցել նաև հայկական ընկերությունները (07.05.2019)
Տեղական ընկերությունները հայաստանյան պատվիրակության կազմում կարող են մասնակցել հունիսին Թբիլիսիում կայանալիք ՏՀՏ ոլորտի տարածաշրջանային երկու կարեւորագույն միջոցառումների:
Ցանցային օպերատորների եվրասիական խմբի (ENOG 16) կոնֆերանսը կկայանա հունիսի 3-ին եւ 4-ին։
ՏՀՏ զարգացման եւ կիբերանվտանգության միջոցառումը՝ GITi-2019-ը (կոնֆերանս, էքսպո եւ մրցանակաբաշխություն) կկայանա հունիսի 4-ին եւ 5-ին:
Միջոցառումների շրջանակում Թբիլիսին կհյուրընկալի տարածաշրջանային եւ միջազգային առաջատար փորձագետների, ցանցային օպերատորների, ծառայություններ մատուցող ընկերությունների, ինտերնետ-հանրության ներկայացուցիչների։ GITi-ում կներկայացվի նաեւ հայկական ՏՀՏ անկյունը, որտեղ մասնակից ընկերությունները հնարավորություն կունենան ցուցադրել ինչպես իրենց պրոդուկտներն ու լուծումները, այնպես էլ տեղեկատվական նյութերն ու գովազդային կրիչները:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ կից նյութում՛:
Գրանցման վերջնաժամկետն է մայիսի 15-ը:
Հայկական պատվիրակության մասնակցության ապահովման գործընկերն է հանդիսանում նաև Օպերատորների հայկական միությունը:

https://itel.am/am/news/10780?fbclid=IwAR3sFLYqwkA-x9pqvgYiABUuzRvGQ0WCZMDtxhWyo8vVyojv9hf33xCZzlA