Հայտարարություններ
#CSTB TELECOM&MEDIA’2021 ցուցահանդես-ֆորումի մասնակցության հրավեր (17.05.2021)
Հունիսի 15-ից 18-ը Մոսկվայում կկայանա #CSTB TELECOM&MEDIA’2021 ցուցահանդես-ֆորումը:
Հայաստանի օպերատորների միությունը միջազգային միջոցառման տեղեկատվական գործընկերն է:
էքսպոյի մուտքն ազատ է, իսկ ֆորումին մասնակցելու համար կարող եք ստանալ 50% զեղչ՝ դիմելով Օպերատորների միությանը և ստանալով պրոմոկոդ:
23-րդ անգամ անցկացվող միջոցառմանը ելույթ կունենան խոշոր մեդիահոլդինգների, ոլորտային նախարարությունների, հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների, հեռուստաընկերությունների ղեկավարներ: 
Ֆորումն ունի թեմատիկ 2 ուղղվածություն՝ CSTB.PRO.Բովանդակություն և CSTB.PRO.Տեխնոլոգիաներ։
CSTB -ի մանրամասներին ծանոթանալու և ֆորումին ու ցուցահանդեսին գրանցվելու համար այցելեք—> https://cstb.ru/