2018 թ. դեկտեմբերի 10-ին և 11-ին Թբիլիսիում
տեղի ունեցավ վրացական 4-րդ Ինտերնետ Կառավարման համաժողովը: Օրակարգում ներառված էին
հետևյալ թեմաները՝ Ինտերնետ հասանելիություն, անվտանգություն, վրացական ccTLD-ներ և
IDN-ներ՝ դրանց մարտահրավերներն ու զարգացումները և ոլորտին վերաբերվող մի շարք այլ
թեմաներ:
Համաժողովին մասնակցում էին ISOC-ի, RIPE
NCC-ի տարածաշրջանային ղեկավարներ, «Օպերատորների հայկական միության» անդամ ընկերությունների ղեկավարներ և աշխատակիցներ,
«Ինտերնետ հանրություն» ՀԿ անդամներ: Հայկական պատվիրակության աջակից և կազմակերպիչ
էր հանդիսանում «Օպերատորների հայկական միություն»-ը:
Համաժողովն անցավ ակտիվ քննարկումներով և հետաքրքիր
ներկայացումներով:
GeoIGF2018 Համաժողովի մանրամասներն այստեղ` http://geoigf.ge/