Նորություններ
Վիվա-ՄՏՍ-ը Անդամակցում Է Հայաստանի Օպերատորների Միությանը (27.02.2020)
Վիվա-ՄՏՍ-ը ևս փետրվար ամսից սկսեց անդամակցել Հայաստանի օպերատորների միությանը:
Վիվա-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության` ամենաընդարձակ ցանցն ունեցող առաջատար օպերատորն է: Ոլորտի զարգացման համաշխարհային միտումներին ու բաժանորդների աճող կարիքներին համընթաց՝ Վիվա-ՄՏՍ-ն այժմ գտնվում է թվային փոխակերպման փուլում. ընկերությունն անցում է կատարում հեռահաղորդակցության օպերատորից դեպի համալիր ծառայություններ տրամադրող թվային ընկերություն: Այն առաջարկում է թե՛ ձայնային ու տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի, և թե՛ բջջային հեռուստատեսություն, խաղային, զվարճալիքային, ուսուցողական հավելվածներ, էլեկտրոնային դրամապանակ, ամպային ծառայություններ, օգտակար լուծումներ բիզնեսի ու ֆինանսների արդյունավետ կառավարման համար և այլ ծառայություններ: Վիվա-ՄՏՍ-ը նաև առաջարկում է IP-հեռախոսակապի ու ֆիքսված ինտերնետի ծառայություններ՝ գործարար հատվածի համար:
Վիվա-ՄՏՍ-ը Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր «Մոբիլնիյե տելեսիստեմի» ՀԲԸ դուստր ընկերություն է: