Հայաստանի օպերատորների միությունը Հայաստանում ամերիկյան համալսարանի հետ գործակցությամբ անցկացրել է անվճար օնլայն դասընթաց Հայաստանի օպերատորների միության անդամ ընկերությունների աշխատակիցների համար:
Ս․թ․ ապրիլ 16-ից մայիսի 9-ը առցանց ինտերակտիվ դասընթացին մասնակցել է Վիվա-ՄՏՍ, Ֆ-նեթ, Ռոստելեկոմ, Արփինետ, Արանեա, Բարգավաճող ցանցեր, Ինտերնետ կոմունիկացիոն ցանցեր և Դիլարմ ընկերությունների վաճառքի, ՄՌԿ, հատուկ կարևորության հաճախորդների հետ աշխատող 14 աշխատակից և ղեկավար:
Արտակարգ դրության պայմաններում իրականացվող դասընթացի նպատակն էր նպաստել անդամ ընկերությունների աշխատակիցների մասնագիտական լեզվի իմացության աճին։
Երեքշաբաթյա ուսուցուման արդյունքում մասնակիցները կկարողանան անգլերեն խոսել գործընկերների և հաճախորդների հետ, տրամադրել առաջարկվող ապրանքի/ծառայության վերաբերյալ տեղեկատվություն ինչպես նամակով, այնպես էլ դեմ առ դեմ և հեռախոսով, հարցումներին և դժգոհություններին գրագետ պատասխանել, ինչն էլ կնպաստի ընկերությունների ապրանքի/ծառայության մարքեթինգային առաջխաղացմանը:
Դասընթացի մասնակիցները դրական և արդյունավետ են գնահատել առցանց ուսուցումը: Ավարտին բոլորը ստացել են մասնակցության վկայական: