Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախաձեռնությամբ կայացել է BIF 2019-ը՝ Բիզնես ինովացիոն 7-րդ համաժողովը։ Խորագիրն էր «Արդյունաբերական հեղափոխության ինովացիոն ուղին», քննարկվող թեմաները՝ այդ բազմազան՝
- Թվայնացման և բարձր տեխնոլոգիական զարգացման պետական ռազմավարությունը,
- Էլեկտրոնային կառավարման համակարգերի զարգացումը,
- Հայաստանում STEM կրթությունը՝ որպես արդյունաբերության զարգացման հիմք,
- Գիտության եւ նորարարությունների ներդրումային հնարավորությունները,
- Ռազմարդյունաբերության զարգացման ինովացիոն եղանակները:
Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը Դիլիջանում ընթացած BIF 2019-ին մասնակցել են ոլորտին առնչվող կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում նաև Հայաստանի օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը, միության անդամ «Արփինետ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Մուրադյանը և կոմրեցիոն տնօրեն Հովհանես Ալեքսանյանը: