Նորություններ
Հայաստանի օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը նշանակվել է Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամ (22.08.2023)

2023թ. օգոստոսի 18-ին կայացած Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի նիստում հաստատվեց հոգաբարձուների խորհրդի կազմը։ Հայաստանի օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը ևս նշանակվեց կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամ։      
 Հոգաբարձուների խորհուրդը բաղկացած է 3 տարի ժամկետով նշանակված 9 անդամից։  «Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի» հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Տիգրան Դադունցը, իսկ քարտուղար՝ Գուրգեն Գրիգորյանը։

Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան  կետրոնը հնարավորություն է ընձեռելու Հայաստանում և արտասահմանում գործող, ինչպես նաև ներդրումներ իրականացնող և նախատեսող բիզնեսներին, վեճերը վստահել մասնագիտացված կառույցի, որը ներգրավելով լավագույն մասնագետներին՝ դրանք կլուծի արդարացի և ժամանակակից չափանիշներին ու մոտեցումներին համապատասխան։ Կենտրոնը միտում ունի լուծելու ոչ միայն ներպետական գործերը, այլև դառնալով միջազգային արբիտրաժային հաստատություն՝ Հայաստան ներգրավելու ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային գործեր

Արբիտրաժը վեճերի լուծման այլընտրանքային գործընթաց է, հզոր գործիք, որն օգտագործվում է անհատների, ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից՝ ավանդական դատական համակարգից դուրս իրավական տարաձայնությունները նավարկելու համար: Ի տարբերություն երկարատև դատական դատավարությունների՝ արբիտրաժն առաջարկում է ավելի արագ և պարզեցված մոտեցում՝ կողմերին թույլ տալով վերջնական որոշումներ կայացնել չեզոք և մասնագիտացված արբիտրների օգնությամբ: Միջնորդությունը վեճերի լուծման այլընտրանքային արդյունավետ և հզոր գործընթաց է, որը խթանում է բաց հաղորդակցությունը և համագործակցությունը: Հմուտ միջնորդի ուղեկցությամբ բոլոր ներգրավված կողմերը կարող են ակտիվորեն մասնակցել փոխադարձ համաձայնեցված լուծումների մշակմանը, ինչը կհանգեցնի ավելի կայուն և ներդաշնակ արդյունքի:

Շնորհավորում ենք և մաղթում շարունակական հաջողություններ։