Նորություններ
Ուսանողների Հնարավրությունները՝ Ինտերնետ Կառավարման Ոլորտում (04.05.2023)

Եվրոպական IP հասցեների ցանցերի համակարգման կենտրոնի՝ RIPE NCC արտաքին կապերի տարածաշրջանային տնօրեն Վահան Հովսեփյանը, Հայաստանի օպերատորների միության նախաձեռնությամբ, հանդիպել է ՀՊՏՀ Տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի ուսանողների հետ։ 

Հովսեփյանն ուսանողներին ներկայացրել է ինտերնետի զարգացման միտումները, նորարարությունները, ինչպես նաև ինտերնետ կառավարման ոլորտում ուսանողների ներգրավածության հնարավորությունները: