Փետրվարի 12-ին անցկացված Ինտերնետի Չափման Օր (Internet Measurement Day) առցանց միջոցառման ընթացքում ներկայացվեցին RIPE NCC և ICANN ինտերնետի չափման միջոցները, Հայաստանում դրանց կիրառման նպատակահարմարությունը, կարևորությունը։
Միջոցառմանը մասնակցեցին հեռահաղորդակցության ոլորտի, ակադեմիական հաստատությունների (դասախոսներ, ուսանողներ, հետազոտողներ), ccTLD ներկայացուցիչներ։
RIPE NCC և ICANN կողմից նաև կտրամադրվի հետագա աջակցություն՝ ինտերնետի չափման միջոցներից օգտվող և հետազոտություններ իրականացնող անձանց և կազմակերպություններին։
Միջոցառումը կազմակերպվել էր RIPE NCC և ICANN կողմից՝ Հայաստանի Օպերատորների Միության, Ինտերնետի Կառավարման Խորհրդի, ԱՐՄԻՔՍ հիմնադրամի աջակցությամբ։