«․am» և «․հայ» դոմենային անունների տիրույթների կառավարիչ «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպությունը, կարևորելով գործընկերային աշխատանքը, շնորհակալագիր է հանձնել «Հայաստանի օպերատորների միության» տնօրեն Քրիստինե Գյոնջյանին՝ «․am» դոմենային անունների տիրույթի զարգացման գործում նշանակալի ավանդ ունենալու համար։