Նորություններ
Հայաստանը Մասնակցել է ICANN – 76 Համաժողովին (11.03.2023)

Դոմենային անունների և IP հասցեների գրանցման ինտերնետ կորպորացիայի՝ ICANN –ի համայնքի 76-րդ համաժողովը անցկացվել է  մարտի 11-16-ը՝ Մեքսիկայի Կանկուն քաղաքում։ 


Հայաստանից համաժողովին մասնակցել են Հայաստանի օպերատորների միության անդամ ընկերությունների՝ «Արփինետ» ՍՊԸ տնօրեն Արմեն Մուրադյանը և «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոն» ՍՊԸ տնօրեն Քրիստինա Հակոբյանը: