Նորություններ
Տեղի Ունեցավ CSTB Pro and Media Միջոցառումը (15.03.2023)

Մարտի 14-15-ը Մոսկվայում անցկացվել է CSTB Pro and Media միջոցառումը, որը մեկտեղում է հեռահաղորդակցության և մեդիա ոլորտի ներկայացուցիչներին՝ հնարավորություն ստեղծելով ծանոթանալու և նոր գործընկերություն ձևավորելու։ 


Հայաստանից միջոցառմանը մասնակցել են «Հայաստանի օպերատորների միություն» ՀԿ-ի տնօրեն Քրիստինե Գյոնջյանը և Միության անդամ մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ:


Միջոցառման շրջանակում Քրիստինե Գյոնջյանը հանդիպել է Հեռահաղորդակցության միջազգային միության ԱՊՀ երկրների տարածաշրջանային տնօրեն Նատալիա Մոչուի հետ և քննարկել երեխաների առցանց պաշտպանության ոլորտում իրականացվող համատեղ ծրագրերն ու նոր գործընկերների հետ համագործակցության հնարավորությունները: