Նորություններ
Հայաստանի օպերատորների միության անդամ inoRain և Fnet Telecom ընկերությունները մասնակցեցին "Համաշխարհային բջջային կոնգրես 2024" (MWC Barcelona 2024) միջազգային ցուցահանդեսին (29.02.2024)
Փետրվարի 26-29-ը Իսպանիայի Բարսելոնա քաղաքում ընթացավ "Համաշխարհային բջջային կոնգրես 2024" (Mobile World Congress 2024, MWC Barcelona) միջազգային ցուցահանդեսը։

Հայաստանի օպերատորների միության անդամ inoRain և Fnet Telecom ընկերությունները, ի թիվս հայկական 14 կազմակերպությունների, "Հայաստան" միասնական տաղավարով մասնակցում էին ցուցահանդեսին։  Ցուցահանդեսին մասնակցելու և ընկերություններին աջակցելու նպատակով MWCBarcelona2024-ին ներկա էր նաև Հայաստանի օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը։
Նա մասնակցեց Լայնաշերտ կապի համաշխարհային ասոցիացիայի (World  Broadband Association, WBBA) կողմից կազմակերպված "Լայնաշերտ կապի զարգացման համաժողովին" (Broadband Development Congress, BDC)։ 

Այն միտված էր բացահայտելու ֆիքսված լայնաշերտ օպերատորների փոխակերպվող ճամփորդությունը հեռահաղորդակցական ընկերությունից (telco) տեխնոլոգիական ընկերության (techco) վերափոխվելու ճանապարհին, ուսումնասիրելու այդ էվոլյուցիայի բարդությունները՝ հիմնված ոլորտի այնպիսի առաջատարների հաջողությունների վրա, ինչպիսիք են Orange-ը, Telefonica-ն, Nokia-ն և այլք։
Համաժողովի ընթացքում ներկայացվեցին նորագույն լուծումներ, որոնք թույլ են տալիս հեռահաղորդակցության ոլորտի ընկերություններին անխափան կերպով ընդգրկել տեխնոլոգիական ոլորտը:

Քրիստինե Գյոնջյանը մասնակցել է նաև մի շարք այլ կոնֆերանսների և սեմինարների` մասնավորապես 5G  կապին, լայնաշերտ ինտերնետին, թվային վերափոխմանը, ոլորտում կին առաջնորդների դերին և այլ արդիական թեմաներին նվիրված, ունեցել հանդիպումներ նախկին և ներկայիս միջազգային գործընկերների հետ։

inoRain ընկերության տաղավարում ներկայացված էին․
- Համալիր OTT/IPTV լուծումներ բոլոր հնարավոր բջջային և հեռուստատեսային հարթակների համար:
- 25 տարվա փորձ, որը կկատարելագործի ձեր բիզնեսը OTT ոլորտում 
- Հավելվածների մշակում 20+ բջջային, հեռուստատեսային և GameConsole հարթակներում
- Լուծումներ ձեր բիզնեսի համար, որոնք ձեզ կբերեն դրամայնացման (մոնետիզացիա) ավելի շատ ուղիներ
- Մասնագետներ, որոնք անհամբեր սպասում են՝ կիսվելու ձեզ հետ իրենց փորձով և գաղափարներով:

ՀՀ հեռահաղորդակցության ոլորտի առաջատար ընկերություններից Fnet Telecom-ը միջազգային հանրությանը ներկայացրեց իր Խելացի լուծումները՝ խելացի դոմոֆոնը, խելացի արգելափակոցը, ամպային արխիվով տեսահսկման ծառայությունը, խելացի ավտոկայանատեղին և այլն` նպատակ ունենալով ավտոմատացված սմարթ համակարգերը հասանելի դարձնել բոլորին։

- Fnet Telecom-ի մասնակցությունը MWC Barcelona 2024-ին նշանավորվեց «Խելացի քաղաք» նորարարական նախագծի գործարկմամբ, որի ներառումների ողջ ցանկից շուտով կկարողանան օգտվել հայ սպառողները:
- Վերը նշված բոլոր սմարթ համակարգերը կառավարվում են նույն սկզբունքով՝ թվային տարբերակով, հավելվածի միջոցով։

Հայկական ընկերությունների մասնակցությունը ցուցահանդեսին իրականացվում էր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն  նախաձեռնությամբ։

Ցուցահանդեսը համաշխարհային մակարդակով ոլորտային արդյունաբերության ամենահեղինակավոր և առանցքային միջոցառումներից է, որտեղ հավաքվում են հեռահաղորդակցության, առողջապահական, ֆինանսական, արհեստական բանականության տեխնոլոգիաներ ներկայացնող ընկերություններն ու ոլորտի առաջատարները։

Այս տարի «Համաշխարհային բջջային կոնգրես 2024»-ի թեմաներն են՝ 5G կապը, արհեստական բանականությունը, արտադրության թվային փոխակերպումը, խաղաֆիկացումն ու թվային ԴՆԹ-ն: