Նորություններ
Ինտերնետ Կառավարման Համաժողովը՝ Բեռլինում (29.11.2019)

IGF 2019-ը՝ Ինտերնետ կառավարման համաժողովն անցկացվել է Բեռլինում՝  նոյեմբերի 25-29-ը։ Հայաստանից համաժողովին մասնակցել են նաև Հայաստանի օպերատորների միության վարչության անդամներ՝ «Արփինետ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Մուրադյանը և «Արանեա» ընկերության տնօրեն Անդրանիկ Մինասյանը:

Համաժողովում քննարկվել են ինտերնետի ստեղծած հնարավորությունները և մարտահրավերները։ Ինտերնետի զարգացման և լիարժեք կիրառման ուղիների մասին վերլուծությունները նույնպես առանցքային են եղել IGF 2019-ում։

Կարևորելով Ինտերնետ կառավարման համաժողովը՝ ողջույնի խոսք են ասել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը և ICANN ընկերության նախագահ ու տնօրեն Յորան Մարբին: