Նորություններ
Կայացել է «CaTVDays 2019» Միջազգային Համաժողովը (08.11.2019)

Կովկասի կաբելային հեռուստատեսության օրեր՝ «CaTVDays 2019» ամենամյա միջազգային համաժողովը կայացել է Երևանում: Համաժողովը Հայաստանի մալուխային հեռուստահեռարձակողների ասոցիացիայի նախաձեռնությունն է, որն իրականացվել է «Հայաստանի օպերատորների միություն» ՀԿ աջակցությամբ:

ՀՄՀԱ-ն շնորհակալագրով գնահատել է ՀՕՄ համագործակցությունը, իսկ ՝ Միության վարչության անդամ Էֆ-Նեթ ընկերությանն արժանացրել է «Ոլորտում ամենաարագ զարգացող ընկերություն» մրցանակին: