Նորություններ
Հայաստանը Մերձավոր Արևելքի ամենամեծ՝ «QITCOM 2019» էքսպոյում (10.11.2019)
Հայաստանի օպերատորների միության անդամ «Արփինետ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Մուրադյանը հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 1-ը Քաթարի մայրաքաղաք Դոհայում ներկա է գտնվել «Անվտանգ խելացի քաղաքներ» համաժողովին։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը 4 օր շարունակ մասնակցել է համաժողովի շրջանակներում կազմակերպած «QITCOM 2019» Մերձավոր Արևելքի ամենամեծ էքսպո ցուցահանդեսին, որտեղ հնարավություն է ունեցել «Հայաստան» միասնական տաղավարով ներկայացնել հայկական տեխնոլոգիական լուծումները: