Նորություններ
Հեռահաղորդակցության Ոլորտին Առնչվող Օրենսդրությունը ArmNOG-ի Ուշադրության Կենտրոնում (19.10.2019)

Հայկական ցանցային օպերատորների առաջին համաժողովը՝ ArmNOG-ն  անդրադարձել է հեռահաղորդակցության ոլորտին առնչվող օրենքների և իրավական ակտերի թարմացման ու վերամշակման անհրաժեշտությունը:

Ոլորտի զարգացման և կարգավորման օրենսդրական բարեփոխումների խնդիրները բազմակողմանիորեն քննարկել են մասնագետների խմբով, որոնցում որպես բանախոսներ ներգրավվել են  Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը,  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության ռեսուրսների կառավարման և տեխնոլոգիական զարգացման բաժնի պետ Արմեն Հունանյանը, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի նախագծի մշակմամբ զբաղվող ՀՀ Ազգային ժողովի աշխատանքային խմբի ղեկավար Վահագն Թևոսյանը, «Արփինետ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Մուրադյանը, «Հայաստանի օպերատորների միություն» ՀԿ տնօրեն Քրիստինե Գյոնջյանը,
 «Մտավոր սեփականության իրավատերերի ակումբ» ՀԿ (IPOC) տնօրեն, Թվային փոխակերպման և ծրագրային ապահոման կառավարման Մայքրոսոֆթ հավաստագրված մասնագետ՝ Արթուր Վարդերեսյանը։