«EU4Digital»-ի նպատակն է տարածել Եվրոպական միության թվային միասնական շուկայի առավելություններն Արևելյան գործընկերության երկրներում` ԵՄ աջակցությունն ուղղելով թվային տնտեսության զարգացմանը՝ հասարակության ներուժի խթանման, տնտեսական աճի ապահովման, աշխատատեղերի ստեղծման, մարդկանց կյանքի բարելավման և գործարարությանն աջակցելու նպատակով:
Միջոցառման ընթացքում «EU4Digital» ծրագրի ղեկավար Արթուրաս Պիլիպոնիսը մանրամասն ներկայացրեց Հայաստանում և տարածաշրջանում «EU4Digital» ծրագրի բաղադրիչները, խոսեց իրականացվելիք գործողությունների մասին։
Իրականացվելիք ծրագիրը բաղկացած է վեց բաղադրիչներից՝
- հեռահաղորդակցության ոլորտում կարգավորումներ
- կիբերանվտանգություն
- թվային հմտություններ
- ՏՀՏ նորարարություններ
- էլ-առևտուր
Հեռահաղորդակցային ոլորտում կարգավորումներ բաղադրիչի շրջանակներում նախատեսվում է իրականացնել՝
- Ընդհանուր ռոմինգ դաշտի ձևավորում մինչև 2020
- Աջակցություն ազգային կարգավորող մարմիններին
- Կոորդինացված ռազմավարությունների հաճախականությունների բաշխման համար