Հայտարարություններ
ՄՐՑՈՒՅԹ - Մտավոր սեփականություն եվ տեղեկատվական տեխնոլոգիաներ (29.03.2019)
Մրցույթի անցկացման կանոններ
  1. Օպերատորների հայկական միությունը, Մտավոր սեփականության իրավատերերի ակումբ իրավապաշտպան ՀԿ-ն, Ինտերնետ հանրություն ՀԿ-ն՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ կազմակերպում է Մտավոր սեփականություն եվ տեղեկատվական տեխնոլոգիաներ 2019 մրցույթը (այսուհետ՝ Մրցույթ).
  2. Մրցույթի անցկացման նպատակները` -Իրավական պաշտպանության ոլորտում հեռանկարային  ուղղությունների բացահայտումը և թվային միջավայրում իրավունքի պաշտպանությունը (անձնական տվյալներ, դոմենային անվանումներ, մտավոր սեփականություն, վիրտուալ սեփականություն), -երիտասարդների շրջանում հետաքրքրության բարձրացումը իրավունքի պաշտպանության և թվային միջավայրի պաշտպանության հետ կապված հարցերում, այդ թվում՝ մտավոր սեփականության ոլորտում, – ուսանողների, ասպիրանտների, երիտասարդ մասնագետների շրջանակներում գիտահետազոտական գործունեության խթանումը, – պետական և հասարակական հատվածների ուշադրության գրավումը դեպի թվային միջավայրի իրավունքի պաշտպանությունը և մտավոր սեփականությունը:
  3. Մրցույթի մասին տեղեկատվությունը հրապարակված է հետևյալ կայք էջում՝ www.ipoclub.am :
4. Մրցույթին կարող են մասնակցել  ՀՀ քաղաքացիները, մասնավորապես՝
Պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների
-բակալավրիատի ուսանողները, 
– Մագիստրոսները,
– Ասպիրանտները:
Գրանցման վճար մասնակիցներից չի գանձվում, Մրցույթի մասնակցությունն անվճար է։ 

5. Մրցույթն անցկացվում է հեռակա/առցանց կարգով, հայերեն լեզվով։ Այն իրենից ենթադրում է գրավոր աշխատանք ՄՍԻԱ ՀԿ կողմից հաստատված թեմաներից մեկով։
6. Մրցութային աշխատանքի թեմաները ընտրվում են մրցույթի մասնակիցների կողմից ինքնուրույն՝ ելնելով  թեմայի նկատմամբ ունեցած հետաքրքրությունից։ Մրցութային աշխատանքը  իրենից ներկայացնում է արդիական հետազոտություն:
7. Մրցույթին կարող է ներկայացվել միայն այն աշխատանքը, որը ոչ մի տեղ նախկինում չի հրապարակվել (ոչ տպագիր հրատարակություններում, ոչ էլ առցանց կայքերում): Սույն պայմանը չպահպանելու դեպքում մասնակցին սպառնում է մրցույթից հեռացումը։ Գրավոր աշխատանքի ուղարկումը նշանակում է, որ հեղինակը համաձայն է Մրցույթի պայմանների հետ և Մրցույթի կազմակերպիչներին իրավունք է տրամադրում այդ աշխատանքը հրապարակելու համար։

8. Մրցույթին ներկայացրած գրավոր աշխատանքը պետք է ունենա մեկ հեղինակ, (այսինքն համահեղինակությունը չի թույլատրվում)․յուրաքանչյուր հեղինակ կարող է ուղարկել միայն մեկ աշխատանք։
9. Մրցութային աշխատանքին ներկայացվող պահանջները․
– Խնդրի հստակ ձևակերպում,
– Այդ խնդրի համար առաջարկվող լուծումների վերլուծություն,
– Ըստ հեղինակի նշված խնդրի լուծման համար առաջարկվող տարբերակների հիմնավորում:

10. Մրցութային աշխատանքները կստուգվեն գրագողությունը բացառելու համար: Այն աշխատանքները, որում կհայտնաբերվեն հատվածներ այլ աշխատություններից կհեռացվեն մրցույթից:
11. Մրցութային աշխատանքի կառուցվածքը՝
– Տիտղոսաթերթ
– Բովանդակություն
– Ներածություն (հիմնավորվում է ընտրված թեմայի արդիականությունը)
– Հիմնական մաս 
– Եզրակացություն (ներկայացվում է հեղինակի հիմնական եզրակացությունները եւ/կամ առաջարկությունները)
– Աղբյուրների հղումներ
– Կցված փաստաթղթերը (աղյուսակներ, գրաֆիկներ, նկարներ և այլն)
12. Մրցութային աշխատանքները ներկայացվում են էլեկտրոնային տարբերակով doc., docx. Ֆորմատով, A4 թղթի չափով, ամենաշատը 16 էջ: Տեքստը պետք է գրվի 12 տառաչափով, տողերի միջև 1.5 միջակայքով, Sylfaen տառատեսակով: 

13.Մրցույթի մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով: Աշխատանքները կարող եք ուղարկել ipoclubngo@gmail.com էլ. փոստին: Սկիզբ՝ մարտ 20, վերջնաժամկետ՝ 20 ապրիլի 2019, ժամը 18:00:
14. Մրցույթի պայմաններին համապատասխանող աշխատանքները կներկայացվեն մասնագիտական ժյուրիի անդամներին, ովքեր անդեմ աշխատանքները կգնահատեն նախապես սահմանված չափանիշներով: Արդյունքները կներկայացվեն մրցանակների հանձնման միջոցառման ժամանակ՝ ապրիլի 26-ին, որտեղ լավագույն 10 աշխատանքների հեղինակները ցուցադրությամբ (տևողությունը՝ 4-5 րոպե) կներկայացնեն իրենց աշխատանքները, որից հետո կընտրվի լավագույն եռյակը, մանրամասները կտեղադրվեն www.ipoclub.am կայքում:  
Մրցույթի հաղթողները կստանան համակարգիչ, պլանշետ, սմարթֆոն և այլ մրցանակներ:
Միջոցառման կազմակերպիչ՝ ՄՍԻԱ ՀԿ 
Հեռախոսահամար՝ +374 12 500 – 099
Էլ. Փոստ՝ ipoclubngo@gmail.com

Մրցույթի թեմաները

  1. Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների պաշտպանությունը թվային միջավայրում
  2. Կայքի և դրա բովանդակության իրավական պաշտպանությունը
  3. Հեղինակային իրավունքներ․ եռաչափ անիմացիա, մոդելավորում և տպագրություն
  4. Համակարգչային ծրագրերի և տվյալների բազաների նկատմամբ հեղինակային իրավունքների էությունը և պաշտպանությունը
  5. Ծրագրային ապահովում մշակող ստարտափներ և մտավոր սեփականություն
  6. Ապրանքային նշանները համացանցում. Դոմենային անվանումների իրավական կարգավորումը և հարաբերակցությունը ապրանքային նշանների հետ
  7. Ձայնային ապրանքային նշանի գրանցման և մերժման ընթացակարգերը տեղական և միջազգային պրակտիկայում
  8. Ապրանքային նշանների միջազգային գրանցման առանձնահատկությունները և պաշտպանության մեխանիզմները արտասահմանյան երկրներում
  9. E-commerce. իրավական կարգավորման հարցեր
  10. Սոցիալական ցանցեր. իրավահարաբերությունների բնույթը, կարգավորումները սոցիալական ցանցերում: Անձնական տվյալների պաշտպանության խնդիրները համացանցում
  11. Ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգ (GDPR), հնարավոր ազդեցությունը ՀՀ-ում գործող ընկերությունների նկատմամբ
  12. Թվային միջավայրում մտավոր սեփականության պաշտպանության երաշխիքները եվրոպական երկրների  իրավահամակարգերում
  13. Թվային միջավայրում մտավոր սեփականության պաշտպանության երաշխիքները ԱՄՆ  իրավահամակարգերում
  14. Մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության երաշխիքները ԵԱՏՄ տարածքում
  15. Կեղծված և նմանակված ապրանքների  ներմուծման հնարավորությունները և դրանց կանխարգելման խնդիրները ՀՀ տարածքում՝ գործող օրենսդրության կարգավորումները և բացերը
  16. Մտավոր սեփականության ոլորտում կատարվող իրավախախտումների էությունը, դրանց դեմ պայքարի առանձնահատկությունները և արդյունավետության բարձրացման ուղիները
  17. ՀՀ դատական պրակտիկան Գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպության («ՀայՀեղինակ») կողմից հեղինակների իրավունքների դատական պաշտպանության ոլորտում։