Նորություններ
Հունիսի 7-11 կայացավ «Լայնաշերտ ինտերնետի հասանելիության շաբաթ» (11.06.2021)
? Ամփոփենք հունիսի 7-11-ը կայացած «Լայնաշերտ ինտերնետի հասանելիության շաբաթ»-ը, որը նախաձեռնվել էր ՀՀ ԲՏԱ նախարարության, Հեռահաղորդակցության միջազգային միության և «Հայաստանի օպերատորների միություն» ՀԿ-ի կողմից:
«Լայնաշերտ ինտերնետի հասանելիության շաբաթվա» ընթացքում անցկացվեցին հետևյալ հանդիպումները և միջոցառումները.
Հունիսի 7, 2021թ.
  • Հանդիպում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանի, Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) ԱՊՀ հարցերով տարածաշրջանային ստորաբաժանման տնօրեն Նատալիա Մոչուի և Հայաստանի օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանի միջև, որի ընթացքում քննարկվել են համագործակցության մի շարք հարցեր, մասնավորապես լայնաշերտ ինտերնետի քարտեզագրման, հասանելիության ապահովման, կրթական և ինտերնետ անվտանգության թեմաների մասին իրազեկության բարձրացման վերաբերյալ։
  • Հանդիպում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուց իչների հետ, որի շրջանակներում քննարկվել են Հայաստանում Ինտերնետի կարգավորմանը վերաբերվող մի շարք հարցեր:
Հունիսի 8, 2021թ.
  • Կլոր սեղան-քննարկում «Հայաստանում լայնաշերտ ինտերնետի զարգացման հիմնական ուղղությունները» թեմայով: Այս միջոցառման ընթացքում գծագրվեցին ՀՀ-ում լայնաշերտ ինտերնետի զարգացման վերաբերյալ կոնկրետ քայլեր, դրանց իրականացումը թույլ կտա լուծել ոլորտային մի շարք խնդիրներ, որոնք վերհանվեցին քննարկման մասնակիցների կողմից:
  • Լայնաշերտ ինտերնետի ենթակառուցվածների քարտեզագրման և միացման համար առավել արդյունավետ տարբերակների ընտրության համար նախատեսված Միջազգային հեռահաղորդակցության միության գործիքների ներկայացում, որին մասնակցում էին ինչպես ԲՏԱ նախարարության, կադաստրի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և հեռահաղորդակցության ոլորտի ներկայացուցիչներ:
Հունիսի 9, 2021 թ.
  • «Լայնաշերտ ինտերնետի քարտեզագրման և լայնաշերտ ցանցերի կառուցման տնտեսական ասպեկտների վերաբերյալ» թրեյնինգ, որը նախատեսված է  հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների տեխնիկական բաժնի ղեկավարների և աշխատակիցների համար: Թրեյնինգի մասնակիցները ստացան ոչ միայն տեսական, այլև պրակտիկ գիտելիքներ: Հաշվարկներ կատարելու համար օգտագործվեցին Միջազգային հեռահաղորդակցության միության գործիքները, իսկ պրակտիկ աշխատանքների միջոցով ամրապնդեցին ստացված գիտելիքները:
  • Հանդիպում Եվրոպական համալսարանի արտաքին կապերի գծով պրոռեկտոր Վահրամ Սողոմոնյանի, Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) ԱՊՀ հարցերով տարածաշրջանային ստորաբաժանման տնօրեն Նատալիա Մոչուի և Հայաստանի օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանի միջև, որի ընթացքում քննարկվել են կրթական ոլորտում համագործակցության, համատեղ կրթական ծրագրերի իրականացման վերաբերյալ մի շարք հարցեր:
Հունիսի 10, 2021 թ.
  • Դպրոցի ղեկավարների համար կրթական սեմինար «ՏՀՏ-ի կիրառումը անվտանգ և որակյալ կրթություն ապահովելու համար» թեմայով:
Սեմինարի ընթացքում ներկայացվեցին կրթական հաստատությունների խելացի ենթակառուցվածքների ստեղծման հարցերը, կրթական գործընթացում Համացանցում երեխաների անվտանգությունն ապահովելու համար գործիքները, ինչպես նաև կրթական հաստատությունում անվտանգ միջավայրի կազմակերպման համար անհրաժեշտ ՏՏ տեխնոլոգիաները:
Ինչպես նաև ներկայացվեց «Համացանցի ռեսուրսների անվտանգ օգտագործում» հայալեզու մուլտիմեդիա դասընթացը, որը թարգմանվել է հայերեն Օպերատորների միության կողմից:
Ինչպես նաև Լայնաշերտ ինտերնետի շաբաթվա ընթացում տեղի  են ունեցել մի շարք հանդիպում- քննարկումներ Հեռահաղորդակցության միջազգային միության փորձագետների, ԲՏԱ նախարարության, ՀԾ կարգավորող հանձնաժողովի, կադաստրի, հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ լայնաշերտ ինտերնետի քարտեզագրման թեմայով: ՀՄՄ փորձագետները ներկայացրել են Հայաստանի համար կատարված հաշվարկները և ուսումնասիրությունները լայաշերտ ինտերնետի հասանելիություն չունեցող համայնքների միացման, ցանցի կառուցման հաշվարկների վերաբերյալ:
Հանդիպումների արդյունքում մշակվել է ճանապարհային քարտեզ, ըստ որի կիրականացվեն ԲՏԱ նախարարության և ՀՄՄ-ի հետ համատեղ նախագծեր:
Հունիսի 7-8, 2021 
  • Հունիսի 7֊ից 8֊ը տեղի նաև ունեցավ #ENOG18֊ը, որն անցկացվեց հիբրիդ ձևաչափով և տարբեր երկրներում կազմակերպվեցին Remote Broadcast Hub֊եր։
Հայաստանում օֆլայն հանդիպումը կազմակերպվեց «Հայաստանի օպերատորների միություն» ՀԿ֊ի և «Ինտերնետ հանրություն» ՀԿ֊ի հետ համատեղ։
Առանձին օրակարգային հանդիպումների շրջանակներում քննարկվեցին տարածաշրջանում ինտերնետի զարգացման, ինտերնետի կայունության բարելավման համար միասնական մասնագիտացված մոտեցում ստեղծելու ուղիներ։