Նորություններ
Հայաստանի Շարժական Կապի Օպերատորներ (01.10.2020)
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ռոումինգի սակագների իջեցման վերաբերյալ: Հոկտեմբերի 1-ից սկսած «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ ցանցում ռոումինգի մուտքային և ելքային դեպի ՀՀ բոլոր ցանցերի, ինչպես նաև դեպի «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ ու ֆիքսված ցանցերի հեռախոսահամարներին զանգերի համար սակագինը կկազմի 5 դրամ՝ 1 րոպեի համար: «Զանգ Հայաստան» ծառայության միջոցով «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ ցանցից ՀՀ օպերատորների շարժական և ֆիքսված ցանցեր զանգահարելու և  SMS հաղորդագրությունների սակագինը նույնպես կկազմի 5 դրամ: