Վիվա-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության` ամենաընդարձակ ցանցն ունեցող առաջատար օպերատոր է: Ոլորտի զարգացման համաշխարհային միտումներին ու բաժանորդների աճող կարիքներին համընթաց՝ Վիվա-ՄՏՍ-ն այժմ գտնվում է թվային փոխակերպման փուլում. ընկերությունն անցում է կատարում հեռահաղորդակցության օպերատորից դեպի համալիր ծառայություններ տրամադրող թվային ընկերություն: Այն առաջարկում է թե՛ ձայնային ու տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի, և թե՛ բջջային հեռուստատեսություն, խաղային, զվարճալիքային, ուսուցողական հավելվածներ, էլեկտրոնային դրամապանակ, ամպային ծառայություններ, օգտակար լուծումներ բիզնեսի ու ֆինանսների արդյունավետ կառավարման համար և այլ ծառայություններ: Վիվա-ՄՏՍ-ը նաև առաջարկում է IP-հեռախոսակապի ու ֆիքսված ինտերնետի ծառայություններ՝ գործարար հատվածի համար:
Վիվա-ՄՏՍ-ը Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր «Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ դուստր ընկերություն է:
Fnet ընկերությունը հանդիսանում է մալուխային հեռուստատեսության և ինտերնետի առաջատար մատակարարներից մեկը Հայաստանում։ Կազմակերպությունը իր գործունեությունը սկսել է 2009 թվականից՝ մատակարարելով միայն մալուխային հեռուստատեսություն։ Տարեցտարի ընդլայնելով ծառայությունների և գործունեության շրջանակը այժմ արդեն Fnet-ը բազմաֆունկցիոնալ ծառայություններ է մատուցում հեռահաղորդակցության ոլորտում ոչ միայն Երևանում, այլ նաև Կոտայքի, Արարատի և Գեղարքունիքի մարզերում։ Fnet-ը այժմ մեծածավալ ներդրումներ է իրականացնում հեռահաղորդակցության ոլորտում և մատակարարում հեռուստատեսության ծառայություն (նաև catch up գործառույթ) և գերարագ ինտերնետ` օպտիկամանրաթելային ցանցի միջոցով:
«Արմքոմ» ինտերնետ կապ մատակարարը արդեն երկու տարի գործում է Կոտայքի մարզում: Ընկերության ծառայությունները ամփոփված են հատուկ փաթեթների մեջ՝ որոնք կարող են լինել և ստանդարտ (նախապես ֆիքսված) և անհատական (բաժանորդի կարիքներին համապատասխան ձևավորված փաթեթ):
Արմքոմ ՍՊ ընկերության կողմից ծառայության որակյալ մատուցման նպատակով՝ գործածվում են օպտիկական մալուխներ: Օպտիկական մալուխները լայնորեն կիրառվում են օպտիկամանրաթելային հաղորդակցության մեջ, որտեղ դրանք իրականացնում են տվյալների փոխանցում ավելի բարձր արագությունով և ավելի մեծ հեռավորությունների վրա, քան սովորական մալուխները։ Մանրաթելերը մետաղական մալուխների փոխարեն են օգտագործվում, որովհետև ազդանշաններն անցնում են ավելի քիչ կորուստներով, ինչպես նաև դիմացկուն են էլեկտրամագնիսական դաշտի տատանումների նկատմամբ։
Սարքավորումները՝ որոնք ծառայության ակտիվացման օրը տրամադրվում են բաժանորդներին՝ ունեն Wi-Fi հնարավորություն: Ընկերությունը յուրաքանչյուր փաթեթի շրջանակներում՝ իրականացնում է անվճար Wi-Fi միացում:
«ՀիպերՍպեյս» ՍՊԸ-ն Հայաստանի ՏՏ ոլորտի առաջատար կազմակերպություններից է։ Ընկերությունը մատուցում է սերվերների տեղակայման, հավելվածների մշակման և այլ ծառայություններ։ Նորագույն տեխնիկական հագեցվածությունը, ինովատիվ տեխնոլոգիական լուծումները, թիմի պրոֆեսիոնալիզմն ու ՏՏ ոլորտում կուտակած բազմամյա փորձը, շուրջօրյա բարձրորակ սպասարկումն ու մի շարք այլ արժեքների որդեգրումը կոչված են բավարարելու նույնիսկ ամենաբծախնդիր հաճախորդի պահանջները։
Կազմակերպության առաքելությունն է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում շահագրգիռ կողմերի համար ստեղծել երկխոսության հարթակ, ինչպես նաև ՏՏ ոլորտի անսահման հնարավորությունները դարձնել առավել հասանելի ու մատչելի ՓՄՁ-ների զարգացման գործընթացում։