Նորություններ
Տեղի ունեցավ «ՀՀ մեդիա ոլորտում կարիքների գնահատման ծրագրի» շրջանակներում պատրաստված զեկույցի արդյունքների ներկայացում (26.11.2019)
Նոյեմբերի 26-ին Եվրոպական խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «ՀՀ մեդիա ոլորտում կարիքների գնահատման ծրագրի» շրջանակներում պատրաստված զեկույցի արդյունքների ներկայացում: Քննարկման ընթացքում բանախոսներն անդրադարձան մեդիա ոլորտում և «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու և ԵԽ և եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու անհրաժեշտությանը: Օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը ներկայացրեց Միության կողմից Օրենքում արձանագրված բացերը և հանդես եկավ կոնկրետ առաջարկներով: