Նորություններ
Մամուլի ասուլիս ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում (19.09.2019)
Սեպտեմբերի 19-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որի ժամանակ ներկայացվեցին հոկտեմբերի 10-12-ը Երևանում կայանալիք համաժողովների, այդ թվում՝ «Միասին դեպի թվային ապագա» կարգախոսով N2 համաժողովի մասին տեղեկություն: N2 համաժողովը միջոցառումների շարք է (Ցանցային օպերատորների խմբի համաժողով (ArmNOG), Հայկական Ինտերնետ կառավարման համաժողով (ArmIGF), RIPE NCC բանկային աշխատաժողով, Արևելաեվրոպական DNS Ֆորում, Երիտասարդների Ինտերնետ կառավարման համաժողով (YIGF), «Իրերի Ինտերնետ հատուկ հետաքրքրությունների խմբի» աշխատաժողով, որը կազմակերպվում, հյուրընկալվում և հովանավորվում են տեղական և միջազգային առաջատար կազմակերպությունների կողմից: Միջոցառումները նպատակ ունեն ստեղծել հարթակներ առաջատար ոլորտի փորձագետների, ցանցային օպերատորների, ծառայություններ մատուցող կազմակերպությունների, Ինտերնետի և ՏՀՏ համայնքի այլ ներկայացուցիչների համար` քննարկելու ընդհանուր հետաքրքրությունները և գաղափարները, տեղեկանալու ոլորտի նոր միտումների մասին, կիսելու փորձառությունները և գտնելու համագործակցության հնարավորություններ: Ասուլիսի բանախոսներն էին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը, ԻՀ ՀԿ վարչության անդամներ Լիաննա Գալստյանը և Քրիստինե Գյոնջյանը Համաժողովի կազմակերպիչներն են՝ Հայաստանի օպերատորների միությունը, «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն, ICANN ընկերությունը, RIPE NCC-ն, «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ն, «IoT» հետաքրքրությունների խումբը: