Նորություններ
«Կիբեր անվտանգություն և ՏՏ նորարարություն» (GITI) ամենամյա համաժողովը Թբիլիսիում (05.06.2019)
Հունիսի 4-5-ը Թբիլիսիում անցկացվեց «Կիբեր անվտանգություն և ՏՏ նորարարություն» (GITI) ամենամյա համաժողովը և մրցանակաբաշխությունը, որին մասնակցում էին մասնավոր և պետական հատվածի ավելի քան 10 երկրների 700 ներկայացուցիչ: Այս տարի Հայաստանից ներկայացված հետաքրքիր գաղափարներն ու նորարարական նախագծերն արժանացան 4 մրցանակի՝ Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված ՏՏ լուծումն արժանացավ «Լավագույն ՏՏ նախագիծ» մրցանակին, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն ստացավ 2 մրցանակ «Լավագույն օնլայն տեղեկատվական ռեսուրս» և «Լավագույն ՏՏ կառավարման մարմին», իսկ GG ընկերությունն՝ «Լավագույն բիզնեսը բիզնեսի համար լուծում» մրցանակին:
Միջոցառման ընթացքում տեղի ունեցան մի շարք պաշտոնական հանդիպումներ, ձեռք բերվեցին համագործակցության պայմանավորվածություններ:
Հայկական պատվիրակության աջակիցն էր հանդիսանում «Օպերատորների հայկական միությունը»: