Նորություններ
Թբիլիսիում մեկնարկեց տարածաշրջանային ENOG16 ֆորումը (04.06.2019)
Հունիսի 3-ին Թբիլիսիում մեկնարկեց տարածաշրջանային ENOG16 (Եվրասիական ցանցային օպերատորների խումբ) ֆորումը, որին մասնակցում են «Օպերատորների հայկական միության» տնօրեն Քրիստինե Գյոնջյանը, Միության վարչության անդամ, «Արանեա» ընկերության տնօրեն Անդրանիկ Մինասյանը և ոլորտի մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ:
ENOG-ն ամենամյա ֆորում է, որի նպատակն է հնարավորություն տալ տարածաշրջանի լավագույն փորձագետներին կիսվել փորձով, քննարկել տեղական և գլոբալ Ինտերնետ համայնքի ընդհանուր շահերը և գաղափարները:
Ֆորումին մասնակցող հայկական պատվիրակության աջակից է հանդիսանում «Օպերատորների հայկական միություն»-ը:

Մանրամասն ֆորումի մասին հետևյալ հղումով՝ https://www.enog.org/