Հայկական ցանցային օպերատորների խմբի առաջին համաժողով 2019 (17.09.2019)

Օրը՝  Հոկտեմբերի 10. 2019 թ.

Վայրը՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոց

Օպերատորների միությունն առաջին անգամ կազմակերպում է «Հայկական ցանցային օպերատորների խմբի համաժողով 2019»-ը (Arm NOG 2019), որտեղ տարածաշրջանի տեխնոլոգիական փորձագետները կհավաքվեն քննարկելու ոլորտի հիմնական և գործառնական խնդիրները, կփոխանակեն մտքեր Հայաստանում և տարածաշրջանում ինտերնետը զարգացնելու վերաբերյալ: 

Arm NOG 2019- ը տեխնոլոգիական մասնագետներին հնարավորություն կընձեռի հաղորդակցվել, միասնական մոտեցումներ մշակել Ինտերնետի և հեռահաղորդակցության ոլորտի զարգացման, կայունության և հասանելիության ապահովման վերաբերյալ: 

Համաժողովը կազմակերպում է Օպերատորների միությունը՝  ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ:

Arm NOG Forum 2019-ի նպատակն է հնարավորություն ստեղծել  Հայաստանի և տարածաշրջանի օպերատորներին կիսվելու իրենց փորձով, քննարկելու ինտերնետ հանրության և հեռահաղորդակցության ոլորտի մասնագետների ընդհանուր հետաքրքրություններն ու գաղափարները: 

Միջոցառման մասնակցությունն անվճար է։   Գրանցվել կարող եք մինչև սույն թվականի հոկտեմբերի 4-ը հետևյալ հղումով՝ nog.operator.am

Համաժողովն անցակցվում է N2 համաժողովի շրջանակներում, որը տեղի կունենա հոկտեմբերի 10-12-ը Մարիոթ Արմենիա հյուրանոցում։ Օրակարգում ներառված են նաև մի շարք միջոցոռումներ, որոնց ծանոթանալու և գրանցվելու համար կարող եք այցելել www.n2forum.org

Օպերատորների միությունը հանդիսանում է N2 համաժողովի կազմակերպիչ և աջակից:

Մանրամասների համար՝

Web: www.n2forum.org

www.nog.operator.am

Facebook pageN2Forum