Նորություններ
«Օպերատորների հայկական միությունը» «Ցանցային օպերատորներ 2018» վրացական առաջին ֆորումի աջակից (Geo NOG 2018) (դեկտեմբեր 10, 2018) (10.12.2018)
Դեկտեմբերի 10-ին Վրաստանի Թբիլիսի քաղաքում տեղի ունեցավ «Ցանցային օպերատորներ»-ի (Network Operator Group (NOG) of Georgia (GNOG))-ի վրացական առաջին ֆորումը, որի աջակիցն էր հանդիսանում «Օպերատորների հայկական միությունը»: Ֆորումին ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին նաև Հայաստանից մեկնած պատվիրակությունը, որի կազմում էին «Բիլայն», «Արփինետ», «Արանեա», «ԷՖ-Նետ», «Ինտերլինկ» ընկերությունների տնօրենները և աշխատակիցները, ինչպես նաև «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի փոխնախագահը, արտաքին կապերի գծով ղեկավարը, և ՀԿ-ի մի շարք անդամներ: Հայկական պատվիրակության կազմակերպիչ և աջակից էր հանդիսանում «Օպերատորների հայկական միությունը»:
Ֆորումի ընթացքում քննարկվեցին ցանցային օպերատորների խնդիրների հետ կապված հարցեր, ներկայացվեցին տարածաշրջանում առկա մարտահրավերները և արդի իրավիճակը, ինչպես նաև զարգացման տենդենցները:
«Օպերատորների հայկական միություն» ԻԱՄ-ի գործադիր տնօրեն Քրիստինե Գյոնջյանը ֆորումի ընթացքում ներկայացրեց Հայաստանում ինտերնետի զարգացման տենդենցները, իսկ «Էֆ-նետ» ընկերության տնօրեն Գևորգ Ենգիբարյանը խոսեց այն մարտահրավերներին մասին որոնց առընչվում են փոքր և միջին օպերատորները: Մանրամասն տեղեկատվություն ֆորումի մասին կարելի է ստանալ հետևյալ հղումով www.nog.ge