Նորություններ
Հունվարի 29-31-ը, Մոսկվա քաղաքում տեղի ունեցավ 21-րդ միջազգային ամենամյա «CSTB Telecom and media 2019» ֆորում-ցուցահանդեսը (29.01.2019)
Հունվարի 29-31-ը Մոսկվա քաղաքում տեղի ունեցավ 21-րդ միջազգային ամենամյա «CSTBTelecom and media 2019» ֆորում-ցուցահանդեսը, որը հեռուստատեսային և հեռահաղորդակցության բնագավառում  հանդիսանում է խոշորագույն միջոցառումներից:
Ֆորումին մասնակցեցին «Օպերատորների հայկական միության» տնօրեն Քրիստինե Գյոնջյանը և միության անդամ կազմակերպությունների տնօրեններՄիջոցառման ընթացքում տեղի ունեցան գործնական հանդիպում-քննարկումներ  ցուցահանդեսում ներկայացված հեռուստաալիքների, ինչպես նաև ոլորտի ժամանակակից սարքավորումներ և լուծումներ առաջարկող ընկերությունների ներկայացուցիչների հետ:
Ֆորումի և ցուցահանդեսի ընթացքում ներկայացվեցին նաև հեռուստատեսային և հեռահաղորդակցության բնագավառի նորություններն ու զարգացման տեդենցները