Նորություններ
«Կաբելային հեռուստատեսության և մեդիայի կովկասյան օրեր-2018» համաժողովը՝ Վրաստանում (29.09.2018)
«Days of the Caucasian Cable Televisions and Media Industry – 2018» միջազգային համաժողովը տեղի է ունեցել Թբիլիսիում՝ սեպտեմբերի 27-29-ը։ 
Հայաստանից համաժողովին մասնակցել են «Օպերատորների հայկական միության»  տնօրեն  Քրիստինե Գյոնջյանը և միության անդամ կազմակերպությունների տնօրեններ:
Համաժողովում ներկայացվել են միջազգային հեռահաղորդակցության ոլորտում տեխնոլոգիական զարգացման ուղղությունները, կաբելային հեռուստատեսության զարգացման նոր միտումները,  ինչպես նաև քննարկվել են տեխնիկական և իրավական խնդիրները։