Նորություններ
Քրիստինե Գյոնջյանն ընտրվել է որպես «Կարողությունների զարգացման նախաձեռնությունների խմբի» (GCBI) տարածաշրջանային ներկայացուցիչ։ (23.12.2023)

Հայաստանի օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից առաջադրվել և Հեռահաղորդակցության միջազգային միության կողմից ընտրվել է որպես «Կարողությունների զարգացման նախաձեռնությունների խմբի» (GCBI) տարածաշրջանային ներկայացուցիչ։ 

Խումբը կազմված է կարողությունների զարգացման երկուական փորձագետից՝ ընտրված յուրաքանչյուր վեց տարածաշրջանից, ովքեր ծանոթ են իրենց տարածաշրջանների կարիքներին:

Կարողությունների զարգացման նախաձեռնությունների խումբը (GCBI) ձևավորվել է 2010 թ. Հայդարաբադում (Հնդկաստան) ընդունված Հեռահաղորդակցության զարգացման համաշխարհային կոնֆերանսի (WTDC-10) 40-րդ բանաձևի համաձայն (վերանայվել 2022 թ, Կիգալիում, WTDC 21) ։

GCBI խմբի նպատակն է․

  • Աջակցել ՏՀՏ ոլորտում համաշխարհային և տարածաշրջանային միտումների բացահայտմանը և կարողությունների զարգացմանը.
  • Մշտադիտարկել և գնահատել Հեռահաղորդակցության զարգացման բյուրոյի (BDT) կարողությունների զարգացման աշխատանքների իրականացմանը և տրամադրել խորհրդատվություն։
  • Ապահովել խորհրդատվություն ակադեմիական շրջանակների և այլ գործընկերների հետ կարողությունների զարգացման գործում դաշինքներ ստեղծելու վերաբերյալ, ՀՄՄ ակադեմիայի ռազմավարական նպատակները և Հեռահաղորդակցության Միջազային Միության Զարգացման ոլորտի (ITU-D) նպատակները իրականացնելու համար։

Շնորհավորում ենք Քրիստինե Գյոնջյանին և մաղթում բեղուն աշխատանքային ընթացք։

GCBI Membership | ITU Academy