Նորություններ
inoRain ՏՏ ընկերությունը մրցանակի արժանացավ Թբիլիսիում անցկացված GITI 2023 միջազգային համաժողովի ընթացքում (13.12.2023)
Դեկտեմբերի 11-12-ը Հայաստանի օպերատորների միության անդամ հայկական inoRain ՏՏ ընկերությունը մասնակցում էր Թբիլիսիում 
կայացած GITI 2023 միջազգային համաժողովին։

Համաժողվի շրջանակներում ընկերությունը ներկայացնում է իր Codifyer և InoRain OTT լուծումները, որոնք ամբողջապես ավտոմատացնում են հյուրանոցային համակարգեր, Ինտերնետ պրովայդերների համար` բիզնեսի ընդյալնումը դարձնում ավելի արագ ու
վստահելի, իսկ ինֆլուենսերներին և բլոգերներին` հնարավորություն է տալիս ավելի որակով ներակայանալ իրենց հետևորդներին և ընդլայնել իրենց լսարանը:

Codifyer-ը նոմինացվել էր “Տարվա Լավագույն Startup”   անվանակարգում։ 
inoRain-ը GITI 2023 միջոցառման ժամանակ հաղթեց "Լավագույն Համալիր Բիզնես Լուծում" անվանակարգում։

Այս ինովացիոն լուծումը նախագծված է ոչ միայն աշխատանքային պրոցեսը հեշտացնելու, այլև արժեքավոր ժամանակ և ռեսուրսներ խնայելու համար:

Հավելենք որ, InoRain-ը առաջարկում է նաև այլ ՏՏ լուծումներ ներառյալ` OTT լուծումներ կապի օպերատորների, հյուրանոցների և քոնթենթ պրովայդերների համար։