Նորություններ
Նոր Դասընթաց՝ Երեխաների Առցանց Պաշտպանությանն Ուղղված (10.09.2022)

Երեխաները համացանցում բախվում են բազմաթիվ ռիսկերի և մարտահրավերների՝ անձնական տվյալների կորզում, կեղծիքներ, անպատշաճ բովանդակություն, ինտերնետ խաբեբաներ, սեռական բռնություն, շահագործում և այլն: Թվարկված և այլ ռիսկերից խուսափելու նպատակով Հայաստանի օպերատորների միությունը մշակել է «Համացանցի ռեսուրսների անվտանգ օգտագործում» հեռավար մուլտիմեդիա դասընթացի հայերեն տարբերակը։ Այն բաց և անվճար ռեսուրս է։ Բաղկացած է երեք մակարդակից՝ հիմնական, միջին և ընդլայնված։ Տարիքային ընդգրկումը լայն է՝ սկսած նախադպրոցականից և առանց սահմանափակման։ Դասընթացին հավանություն է տվել ԿԳՄՍ նախարարությունը։ ԿՏԱԿ-ի աջակցությամբ այն տրամադրվել է Հայաստանի բոլոր դպրոցներին։ Դասընթացը հավանության է արժանացել ԿԳՄՍ նախարարության կողմից և ԿՏԱԿ-ի աջակցությամբ տարածում գտել Հայաստանի բոլոր դպրոցներում: Արդյունքում «Համացանցի ռեսուրսների անվտանգ օգտագործում» դասընթացին մասնակցել և վկայական է ստացել 3696 հոգի։