Նորություններ
ՕՀՄ-ն Նոր Գործադիր Տնօրեն Ունի (30.06.2018)
«Օպերատորների հայկական միություն» ՀԿ վարչության հերթական նիստը կայացել է 2018-ի հուլիսի 30-ին։ Ի թիվս այլ հարցերի օրակարգային էր նաև միության գործադիր տնօրենի ընտրության հարցը: Նիստը նախագահողի առաջարկով  գործադիր տնօրենի նոր թեկնածու է առաջադրվել Քրիստինե Գյոնջյանը։
Վարչության անդամները միաձայն քվեարկությամբ Միության գործադիր տնօրեն են նշանակել Քրիստինե Գյոնջյանին։ Տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության և կրթության ոլորտում նրա աշխատանքային բազմամյա փորձը նպաստավոր կլինի կազմակերպության ծրագրերի ընդլայնման և իրականացման համար։