Նորություններ
Համաժողով՝ «ՏՏ Առաջնորդների Հանդիպում» (29.10.2018)
«Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ի նախաձեռնած «ՏՏ առաջնորդների հանդիպում» համաժողովը անցկացվել է հոկտեմբերի 27-28-ին։
Համաժողովին մասնակցել են ՀՀ Տրանսպորտի կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, ՏՏ վարչության պետ Արման Գալստյանը, Ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահ Ավետիք Քերոբյանը և ՏՏ ոլորտի մի շարք առաջատար կազմակերպությունների ղեկավարներ այդ թվում նաև «Օպերատորների հայկական միության» գործադիր տնօրեն Քրիստինե Գյոնջյանը։
Հիմնական քննարկումները ծավալվել են բարձր տեխնոլոգիական զինատեսակների մշակման և գնման, նորարարությունների և առաջատար տեխնոլոգիաների պետական կառավարման գործառույթների շուրջ։
Բարձրաձայնվել են ոլորտում առկա մի շարք խնդիրներ, առաջարկվել լուծումներ։ Հետագա հաջողություններ ապահովելու տեսանկյունից կարևորվել է պետական և մասնավոր հատվածի արդյունավետ համագործակցությունը։