Նորություններ
Ուզբեկստանի Մայրաքաղաք Տաշքենդում Կայացավ Հեռահաղորդակցության Միջազգային Միության Ապագայի Ցանցեր Միջազգային Ֆորումը (Itu Future Networks Forum) (25.05.2023)
Մայիսի 23֊25֊ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայացավ Հեռահաղորդակցության միջազգային միության Ապագայի ցանցեր միջազգային ֆորումը (ITU Future Networks Forum), որի նպատակն էր քննարկել ապագայի ցանցերի զարգացման միտումները, պահանջներին համապատասխանության և փոխգործակցության փորձարկումը՝ դիտարկելով տարբեր երկրների օրինակները և լավագույն փորձը: 

Հայաստանի օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը ևս մասնակցում էր ֆորումին և ներկայացրեց Հայաստանում բիզնեսի և հեռահաղորդակցության ոլորտի թվային փոխակերպման միտումները։ 

Ֆորումը  նախատեսված էր նախարարությունների, կարգավորող մարմինների, հեռահաղորդակցության օպերատորների, համալսարանների և հանրակրթական հաստատությունների, հեռահաղորդակցության սարքավորումներ արտադրողների, գիտահետազոտական և զարգացման ինստիտուտների, ծրագրային ապահովման մշակողների և այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների համար: