Նորություններ
«Աղջիկները ՏՀՏ -ում»՝ Միջազգային Օր (28.04.2022)

«Աղջիկները ՏՀՏ-ում» միջազգային օրվան, ի թիվս այլ երկրների, միացել է նաև Ուզբեկստանը։  Ապրիլի 28-ին Տաշքենդում տեղի են ունեցել  միջոցառումներ՝ Հեռահաղորդակցության միջազգային միության և Ուզբեկստանի Տեղեկատվական համակարգերի ու կապի զարգացման նախարարության նախաձեռնությամբ։

Մասնակցելով այդ միջոցառումներին՝ Հայաստանի օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը Ուզբեկստանի գործընկերներին ներկայացրել է ոլորտում ունեցած իր հաջող փորձը և հանդես եկել նաև որպես մոդերատոր քննարկումներից մեկի ժամանակ։