«Թվային փոխակերպում՝ կապ վաղվա հետ» (28.10.2021)

2021 թվականի հոկտեմբերի 28ին Երևանում տեղի կունենա թվային փոխակերպման և թվային կայունության վերաբերյալ միջոցառումների շարքորը կազմակերպվել էՀեռահաղորդակցության միջազգային միության (ITU), Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Հայաստանի օպերատորների միության կողմից։ Միջոցառումը բաղկացած է երկու մասից՝

- «Թվային փոխակերպում՝ կապ վաղվա հետ» ֆորում, որի ընթացքում տեղի կունենան պանելային քննարկումներ՝ թվային փոխակերպման և համընդհանուր իմաստալից կապի վերաբերյալ (Universal meaningful connectivity): Փորձագետները կքննարկեն ազգային և տարածաշրջանային փորձը, մոտեցումները էլեկտրոնային կառավարման և բաց տվյալների քաղաքականության, խելացի քաղաքների և ենթակառուցվածքների, տեխնոլոգիական լուծումների և կարողությունների զարգացման ուղղությամբ՝ թվային անջրպետը կամրջելու համար:

- «Թվային կայունությունինչպես պատրաստվել ապագա ճգնաժամերին» կլոր սեղան՝ նվիրված «Հայաստանում թվային ճկունության գնահատման» զեկույցի ներկայացմանըորը պատրաստվել է ITU-ի փորձագետների կողմից՝ ITU Connect2Recover նախաձեռնության շրաջանակներում՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանՀանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովիՀայաստանի օպերատորների միության և այլ շահագրգիռ կողմերի հետ համագործակցության արդյունքում։ Մասնակիցները կքննարկեն զեկույցի առանցքային եզրակացություններըառկա խնդիրներն ու բացերը և  հետազոտության արդյունքների հիման վրա կբացահայտեն հնարավոր գործողություններն ու ոլորտներըորտեղ ITU- ն և ՄԱԿ-ի այլ գործակալությունները կարող են աջակցել Հայաստանի կառավարության՝ հետ-քովիդյան իրականությանը հարմարվելու ջանքերինամրապնդել Հայաստանի պատրաստվածությունըդիմակայունությունը և արձագանքն ապագա ճգնաժամերին։

Վերոնշյալ միջոցառումները կանցկացվեն հիբրիդային ձևաչափով (ֆիզիկական + առցանց): Աշխատանքային լեզուները կլինեն ռուսերեն/հայերեն և անգլերեն՝ համաժամանակյա թարգմանությամբ։ Միջոցառումների օրակարգը կցվում է։


Ներբեռնել ֆորումի օրակարգը՝  tps-report.pdf [127.44 Kb]
Ներբեռնել կլոր սեղանի օրակարգը՝  important-document-1.pdf [142.06 Kb]