Փետրվարի 17-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում Հայաստանի օպերատորների միության նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորների և Միության անդամ ցանցային օպերատորների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ոլորտի զարգացմանը նպաստող մոտեցումների մշակման անհրաժեշտությունը, Հանձնաժողովի ներկայացուցիչների կողմից մեկնաբանվեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի դիստրիբյուտորների և ցանցային օպերատորների գործունեությունը կարգավորող դրույթները, ինչպես նաև որոշվեց ՀՌՀ աջակցությամբ ստեղծել գործիքակազմ, որը կնպաստի դիստրիբյուտորների և օպերատորների միջև աշխատաքների թափանցիկությանն ու հրապարակայնությանը՝ դաշտում ապահովելով մրցակցային մթնոլորտ: