Նորություններ
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի մշակման ընթացակարգը (25.08.2020)
«Տեսալսողական մեդիայի մասին օրենքի մշակման ժամանակ հաշվի են առնվել Օպերատորների միության կողմից ներկայացված գրեթե բոլոր առաջարկները: Իջեցվել է տույժերի չափը, թեթևացել՝ լիցենզավորման գործընթացը, սակայն ավելացել է նաև հավելյալ պատասխանատվությունը»,- իր խոսքում նշել է ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը օգոստոսի 24-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում ցանցային օպերատորի գործունեություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման ընթացքում:
Հանդիպման նպատակը օրերս ուժի մեջ մտած «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի մեկնաբանությունն էր՝ մասնավորապես այն դրույթները, որոնցով կարգավորվելու է ցանցային օպերատորների գործունեությունը:
Այսպիսի հանդիպումներն այսուհետ լինելու են շարունակական: